Տաջիկստանի իշխանություններն ուսումնասիրում են ԵՏՄ-ին երկրի անդամակցելու նպատակահարմարությունը։Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Տաջիկստանի դեսպան Իմոմուդդին Սատորովը, մեկնաբանելով ԵՏՄ-ին երկրի անդամակցության հնարավորությունը։
«Այդ հարցը հիմա ուսումնասիրվում է»,- ասել է նա, հավելելով, որ Տաջիկստանի ղեկավարությունը «աջակցում է ինտեգրման գործընթացները հետխորհրդային տարածքում»։
ԵՏՄ մասնակիցներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը ու Ռուսաստանը։