News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գերմանիայի շրջակա միջավայրի նախարար Բարբարա Հենդրիքսն արգելել է պաշտոնական ընդունելությունների ժամանակ միս եւ ձուկ մատուցել: Այս մասին գրում է Meduza-ն:

Նախարարի կարծիքով՝ սննդակարգում մսի ներառումը բացասաբար է անդրադառնում էկոլոգիայի վրա: Տարբեր գնահատականներով՝ անասնաբուծությանը բաժին է ընկնում ջերմոցային գազերի ընդհանուր ծավալի շուրջ մեկ երրորդը:

Նախարարության ներկայացուցիչ Միխայել Շրերենն ընդունված որոշումը «խորհրդանշական քայլ» է կոչել:

Նոր արգելքը գերմանացի որոշ պաշտոնյաների դժգոհությունն է առաջացրել: Գյուղնախարար Քրիստիան Շմիդտը հայտարարել է. «Ես հավատում եմ բազմազանությանն ու ընտրության ազատությանը: Միսն ու ձուկը նույնպես հավասարակշռված դիետայի մաս են կազմում»,- ասել է Շմիդտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ