Բերդ-Այգեպար ճանապարհին մարտի 13-ին բախվել են պայմանագրային զինծառայողների մեքենաները: NEWS.am-ին Այգեպարի հիվանդանոցից տեղեկացրին, որ պայմանագրային զինծառայողները տեղափոխվել են Բերդի զինվորական հոսպիտալ: Նրանց վիճակը կայուն է:
Ըստ shamshyan.com-ի՝ բախվել են Այգեպար գյուղի բնակիչներ՝ 44-ամյա Հրաչյա Սահակյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CF 470 համարանիշի եւ 26-ամյա Անդրանիկ Դանիելյանի վարած ВАЗ 2103 մակնիշի 35 ՕT 494 համարանիշի ավտոմեքենաները։