News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շատերը չեն ցանկանում հրապարակավ հակադրվելու տգետներին, այն մարդկանց, ովքեր իրոք թեմայից չեն հասկանում, բայց խոսում են: Այս մասին, այսօր, մարտի 17–ին, Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան հաշվետու ժողովի ժամանակ ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով գիտնականների պասիվությանը:

Սերժ Սարգսյանը կոչ արեց ակտիվություն ցուցաբերել, խոսել հաջողությունների մասին. «Այ սա էլ երկրորդ պրոբլեմն է, որովհետեւ շատերը չեն ցանկանում հրապարակավ հակադրվել տգետներին, այն մարդկանց, ովքեր իրոք թեմայից չեն հասկանում, բայց խոսում են։ Չեն ցանկանում, որովհետեւ մտածում են, որ սոցցանցերով կսկսեն անձնական վիրավորանքներ։ Դա էլ կա, բայց եթե ուզում ենք մեր տեսակետը պաշտպանել, պետք է անենք դա։ Եթե ուզում ենք այս ժամանակահատվածն ավելի կարճ տեւի, քան կարող է տեւել, ինքներս պետք է սկզբունքային մոտեցում ցուցաբերենք, հակադրվենք, մեր կարծիքը ասենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ