News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի մի խումբ գիտնականներ ստեղծել են աշխարհի առաջին ոգելից խմիչքը, որը չի առաջացնում խումար։ Նրանց ստեղծած օղին ստացել է O2 Lin անվանումը։ Դրա կազմում ավանդական բաղադրիչներից բացի նաեւ հագեցած թթվածին է, հայտնում է Life.ru –ը։

Մասնագետների խոսքով, թթվածնային օղու գործածումը՝ օրգանիզմի վրա իր ներգործությամբ նման է թթվածնային կոկտեյլների գործածմանը։ Ըմպելիքը խթանում է մտավոր ակտիվության բարձրացումը, բարձրացնում է տոնուսը ու ընդհանուր կազդուրիչ ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա։

Սակայն թթվածնային օղու գլխավոր հատկանիշն է գործածման հաջորդ առավոտյան խումարի բացակայությունը։ Այն մասին,  թե ինչ տեսքով է վաճառվելու նման ըմպելիքը Հարավային Կորեայում, նաեւ դրա սահմաններից դուրս՝ մասնագետները դեռ չեն հայտնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ