News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, թե IQ-ի ինչ մակարդակ պետք է ունենա իդեալական աղջիկը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Մասնագետների կարծիքով,որքան ցածր է աղջկա ինտելեկտի մակարդակը, այդքան նա գրավիչ է հակառակ սեռի ներկայացուցիչների համար։

Այդ տվյալները ստացվել են փորձերի արդյունքում։ Սկզբում գիտնականները գնահատել են փորձի մասնակիցների ինտելեկտը, իսկ հետո նրանց առաջարկել շփվել տղամարդկանց հետ։ Կարճատեւ ժամադրություններից հետո տղամարդկանց խնդրել են ընտրել ամենագրավիչ կանանց։

Փորձի արդյունքները ապշեցրել են գիտնականներին՝ նույնիսկ ոչ  այնքան համակրելի արտաքինով,  բայց ցածր IQ-ով կանանց ավելի հաճախ էին ընտրել, քան բարձր IQ-ով գեղեցկուհիներին։ Տղամարդիկ իրենց ընտրությունը բացատրել էին նրանով, որ խելացի աղջիկներն իրենց գրավիչ չէին թվացել։

Սակայն ըստ հոգեբանների, պատճառն այն է, որ տղամարդիկ պարզապես վախենում են իրենցից խելացի կանանց հետ շփումից։ Տղամարդն իրեն հիմար ու անվստահ է զգում, դրա համար էլ մտավոր բարձր ունակությունների տեր,  զարգացած գեղեցկուհիները նրանց վանում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ