News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵՄ-ի եւ Հայստանի միջեւ համընդգրկուն եւ ընդլայնված գործընկերության մասին նոր համաձայնագիրը քաղաքական երկխոսության եւ հաշտեցման ուժեղ բաղադրիչ ունի՝ այն դեպքում, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները մնալու են Հայաստանի հետ մեր երկխոսության օրակարգում: Մայիսի 18-ին այս մասին հայտարարեց ԵՄ-ի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Դիրկ Լորենցը՝ «Հայաստան-Թուրքիա. Երկխոսության եւ հաշտեցման ուղիների որոնում» թեմայով գիտաժողովի ընթացքում:

Երեւանում Հետազոտական ռեսուսների կովկասյան կենտրոնի կազմակերպած գիտաժողովն ընթանում է ԵՄ-ի ֆինանսավորած «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը» ծրագրի շրջանակում:

Գիտաժողովը բացելիս Դիրկ Լորենցը նշեց, որ նախագիծը բարդ իրավիճակում է ընթանում: Նա օրինակ բերեց Թուրքիայում պետական հեղաշրջման անհաջող փորձը, անցյալ տարվա ապրիլին Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների լարվածության մեծացումը, Երեւանում պատանդների հետ կապված ճգնաժամը: «Ակնհայտ է քաղաքական բարդ լանդշաֆտը, եւ սա չի նպաստում հարաբերությունների կարգավորմանը»,- հավելեց նա:

Դրա հետ մեկտեղ, Լորենցն ընդգծեց, որ անհրաժեշտ է ավելի շատ շփումներ հաստատել, որպեսզի միմյանց ավելի լավ հասկանան: Նա նշեց, որ գիտությամբ է զբաղվել եւ հիշում է, թե ինչպես էին գիտնականները նպաստում Գերմանիայի եւ Լեհաստանի հաշտեցմանը, որոնք ինչ-որ ժամանակ թշնամիներ էին:

«Մենք պետք է համբերատար լինենք: Փոփոխությունները մի գիշերում չեն կատարվում, բայց մենք պատրաստ ենք աջակցել եւ մեր ավանդը ներդնել հատկապես քաղաքացիական հասարակության միջեւ հարաբերություններում»,- ընդգծեց նա:

ԵՄ պատվիրակության անդամը նշեց, որ իրեն մշտապես հարցնում են՝ իրենք որեւէ բան արե՞լ են հայ-թուրքական սահմանը բացելու համար: Լորենցը հայտարարեց, որ Հայաստանին առաջարկված ԵՄ հետ ասոցացվելու մասին համաձայնագիրը պարունակում էր ազատ առեւտրի գոտու ստողծման մասին համաձայնագիր՝ այն դեպքում, որ Թուրքիան մաքսային միության անդամ էր եւ պարտավոր էր սահմանը բացել, եթե Հայաստանը համաձայնագիրը ստորագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ակնկալում ենք, որ Թուրքիայի հռետորաբանությունը կնպաստի տարածաշրջանում երկխոսության առաջմղմանը. Փաշինյան
Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է…
Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանը 10-րդ տեղում է. թուրք քաղաքագետ
Հայաստանը 10-րդ տեղում է...
Սերդար Քըլըչի հետ հանդիպման որոշում կա, բայց տեղն ու ժամկետը պետք է համաձայնեցնենք. Ռուբեն Ռուբինյան
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի...
Մենք հավատարիմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին. Փաշինյանը՝ Ստոլտենբերգին
Գտնում ենք, որ Թուրքիայի հետ դեռեւս 2022 թվայկանին ձեռքբերված եւ հետագայում վերահաստատված պայմանավորվածությունների իրագործումը կարող են...
Հայ-թուրքական հարաբերություններում վերջնանպատակն իրականացված չէ, բայց եղել են ինտենսիվ իրադարձություններ. Միրզոյան
Նախ, հունվարի 6-ին թուրքական կողմը տեղեկացրել է, որ վերացվել են երկու երկրների միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ կատարելու համար նախկինում...
Հայաստանի հետ հարաբերությունները Թուրքիայի համար առաջնահերթություն չեն. Վոլքան Բոզքըր 
Հայաստանի հետ մեր բոլոր քննարկումներում Ադրբեջանի հետ միշտ նախնական խորհրդակցություններ են լինում...
Ամենաշատ