Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Աբաս Արաղչին և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու հետագա էսկալացիան և ճգնաժամի ընդլայնումը կանխելու անհրաժեշտությունը, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին։

Կողմերն ընդգծել են տարածաշրջանում կայունություն և հանդարտություն հաստատելու համար խորհրդակցություններն ու դիվանագիտական ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը։

Հեռախոսազրույցի այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։