Ամերիկյան ավտոարտադրող Ford Motor Company-ն Ռուսաստանում գրանցել է Mustang ապրանքային նշանն ու ձիու պատկերով լոգոն, հայտնում է ТАСС-ը։
Գրանցման հայտերը ԱՄՆ-ից ներկայացրել է Ford Motor Company ընկերությունը։ Ապրանքային նշանները գրանցվել են Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման մեկ դասով՝ №12, որը ներառում է ավտոմեքենաներն ու դրանց բաղադրիչները։
Ապրանքային նշանների գրանցումը չի նշանակում Ford-ի գործունեության վերականգնում Ռուսաստանում։ 2022 թվականին ամերիկյան ընկերությունը դադարեցրել էր աշխատանքը երկրում՝ Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված։
Գրանցման այլ մանրամասներ, այդ թվում՝ Ford-ի հնարավոր ծրագրերը ռուսաստանյան շուկայի վերաբերյալ, չեն հաղորդվում։





























