Մոտ 20 հազար մարդ դուրս է եկել Դյուսելդորֆի փողոցներ՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) աջակողմյան կուսակցության և աջակողմյան հռետորաբանության դեմ ակցիայի, հաղորդել է DW-ն։

Մասնակիցներն անցել են քաղաքի կենտրոնով՝ «Ոչ մի քայլ հետ։ Ոչ ԱԳՀ-ին և աջերի ատելությանը» կարգախոսով, հայտնել են ոստիկանությունն ու կազմակերպիչները։

Մի քանի քաղաքական նախաձեռնություններ բնակիչներին կոչ են արել մասնակցել հանրահավաքին՝ բաց և ժողովրդավարական հասարակությանն աջակցությունը ցույց տալու համար։

Ոստիկանության տվյալներով՝ ցույցն անցել է խաղաղ, հակաակցիաներ չեն անցկացվել։ Մասնակիցների թվում եղել են «Տատիկներն ընդդեմ աջերի» շարժման ակտիվիստուհիներ, ինչպես նաև բազմաթիվ ընտանիքներ՝ երեխաների հետ։

«Տատիկներն ընդդեմ աջերի» շարժման ներկայացուցիչները դուրս են եկել «Աջերը տեղ ունեն միայն հյուսք անելիս» պաստառով։ Ակցիան անցել է լավ եղանակի պայմաններում։

Ցույցի առիթը դարձել են սեպտեմբերի 6-ին կայացած Սաքսոնիա-Անհալտի լանդթագի ընտրությունների արդյունքները։ ԱԳՀ-ն ստացել է գրեթե 44 տոկոս ձայն՝ զգալիորեն առաջ անցնելով մյուս կուսակցություններից, սակայն չի կարողացել ստանալ բացարձակ մեծամասնություն։