News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ին ու 26-ին Հայաստանի դպրոցներում կհնչի Վերջին զանգը: Լոռու մարզում 12-ամյա կրթական համակարգով դպրոցը կավարտի շուրջ 1650 աշակերտ:

Մարզի մի քանի դպրոցներում, սակայն, Վերջին զանգը որպես այդպիսին չի հնչի: Պատճառը շրջանավարտների բացակայությունն է: 12-րդ դասարանի աշակերտ չունենալու պատճառով վերջին զանգը չի հնչի Բովաձորի, Ամրակիցի ու Դաշտադեմի դպրոցներում:

Մարզի թվով 4 դպրոցներում Վերջին զանգին կմասնակցի 12-րդ դասարանի մեկական աշակերտ: Դրանք են Ախթալայի թիվ 1, Ալավերդու թիվ 11, Թեղուտի միջնակարգ ու Լերմոնտովոյի  դպրոցները:

Մարզի եւս 5 դպրոց կունենա 2-ական շրջանավարտ: Դրանք են Մեդովկայի, Ղուսալիի, Ջիլիզայի, Ազնվաձորի, Ուռուտի դպրոցները:

Ի դեպ, հաջորդող երկու տարիներին Ջիլիզայում եւս վերջին զանգ չի հնչի, քանի որ դպրոցը ներկայումս 10-րդ ու 11-րդ դասարանցիներ չունի:

Տպել
Ամենաշատ