News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ճապոնիայում Հայաստանի դեսպանատունը Գլենդեյլից հրավիրել է նկարչուհի Սրբուհի Աբաջյանին ցուցադրել իր աշխատանքները Տոկիոյում՝ Հայկական մշակույթի շաբաթվա շրջանակում, որն անցել է մայիսի 9-14-ը։

Նկարչուհին ներկայացրել է իր «Որմնանկարներ երկնքում» նախագիծը՝  հինգ քանդակներ, որոնց վրա պատկերված են իրենց իրավունքների համար պայքարող մարդկանց զգացմունքներն արտահայտող աչքեր, ձեռքեր ու դեմքեր, հայտնում է Los Angeles Times-ը։

Նկարչուհու համար սա առաջին հնարավորությունն էր ցուցադրել իր աշխատանքները Ճապոնիայում։ Նրա դուստր Մայրենի Աբաջյանը հիմա սովորում է Տոկիոյում՝ ուսանողների փոխանակման ծրագրով։ Մայրենին այցելել էր դեսպանատուն՝ կամավորների նախագծին մասնակցելու համար, որոնք պետք է ներկայացնեին հայկական մշակույթը ճապոնացի երեխաներին։ Այնտեղ նա հիշատակել է, որ մայրը նկարչուհի է ու Սրբուհուն հրավիրել են մասնակցել մշակութային շաբաթվան։

Տոկիոյում ցուցահանդեսի ժամանակ ցուցադրվելու են նաեւ հայկական ծագումով այլ նկարիչների՝ Նյու Յորքից Դանա Ուոլրատի ու Ժանա Ժանսեմի աշխատանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ