News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում վաճառվել է Էլվիս Փրեսլիին պատկանող օդանավը: Քալիֆորնիայում կայացած աճուրդում այն վաճառել են 430.000 դոլարով: Գնորդի անունը, ինչպես նաեւ օդանավի հետ կապված նրա հետագա ծրագրերը հայտնի չեն:

Ըստ AP-ի՝ 1962 թվականին թողարկված Lockheed JetStar օդանավը 35 տարի շարունակ կանգնած է եղել Նյու Մեքսիկո նահանգի օդանավակայանի թռիչքուղում: Ինքնաթիռի սրահում բազկաթոռները պատված են կարմիր թավիշով, ինտերիերը փայտյա է: Դիզայնն արվել է երգչի պահանջներին համապատասխան:

Օդանավը շարժիչ չունի, վերանորոգման կարիք ունի նաեւ օդաչուների խցիկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ