News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կատարի բորսայի գլխավոր ինդեքսն ընկել է 8 տոկոսով՝ արաբական 6 երկրների (Սաուդյան Արաբիա, Եգիպտոս, ԱՄԷ, Բահրեյն, Լիբիա, Եմեն) եւ Մալդիվների հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հետեւանքով։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Կատարի ֆոնդային բորսան։

Դա տեղ է ունեցել սակարկությունների սկզբում։ Ֆոնդային հարթակում 13 հեղինակավոր ընկերության բաժնետոմսեր անկում են ապրել։ Ամենաշատը՝ 9,7 տոկոսով տուժել են  Կատարի ազգային բանկի՝ QNB բաժնետոմսերը։

Երկուշաբթի մի շարք երկրներ հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման եւ արաբական այդ երկրներում իրավիճակն ապակայունացնող գործողություններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ