News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիային կոչ է արել «կարգի հրավիրել իրեն» ու հերթական անգամ մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու մեջ։

«Ես ուզում եմ իմ գերմանացի բարեկամներին ու ամբողջ աշխարհին հիշեցնել՝ դուք բավականաչափ ուժեղ չեք, որպեսզի արատավորեք Թուրքիային ու դուք երբեք այդքան ուժեղ չեք եղել, որպեսզի վախեցնեք մեզ»,- ասել է Էրդողանը, փոխանցում է Hurriyet-ը։

Նա քննադատել է Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարությունը՝ Թուրքիայում ներդրումները դադարեցնելու մասին։ Նրա խոսքով, այն տեղեկատվությունը, որ գերմանական ընկերությունները Թուրքիայում դարձել են հետաքննությունների թիրախ, չի համապատասխանում իրականությանը։ Թուրքիա այցելությունների ընթացքում զգուշավորություն դրսեւորելու անհրաժեշտության մասին Գերմանիայի ԱԳՆ-ի նախազգուշացումները Էրդողանն անվանել է «անհիմն ու չար»։ Նա նաեւ հայտնել է, որ Գերմանիան պետք է «հաշվետու» լինի «ահաբեկիչներին հովանավորելու մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ