News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը արաբական երկրներին կոչ է արել վերացնել Կատարի շրջափակումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հույս ունեմ, որ չորս երկրները կդիտարկեն այդ ցամաքային շրջափակումը վերացնելու հնարավորությունը որպես բարի կամքի արտահայտություն՝ այդ շրջափակումը առավել բացասական հետեւանքներ ունի Կատարի ժողովրդի համար»,- հայտնել է Թիլերսոնը Օմանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով Կատարը «շատ ագրեսիվ» կերպով  իրականացնում է քայլեր ահաբեկչության դեմ ու ԱՄՆ-ն գոհ է այդ պայմաններից։

Հիշեցնենք, որ արաբական երկրները վերջնագիր են ներկայացրել Կատարին՝ կոչ անելով 10-օրյա ժամկետում համաձայնել հարեւանների պահանջների կատարմանը։

Պահանջների ցանկը սկզբում 13 կետից էր բաղկացած, իսկ չորեքշաբթի հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը ու Եգիպտոսը կրճատել են պահանջների ցանկը ու կոչ են արել կատարել դրանք առանց որոշակի ժամկետների։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ