News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանում գրաքննություն չկա, պատասխանելով համացանցի կարգավորման մասին հարցին։ Այս մասին նա ասել է «Սիրիուս» մանկական կենտրոնի սաների հետ հանդիպման ընթացքում, հայտնում է Gazeta-ն։

«Ազատությունը ֆունդամենտալ արժեքներից մեկն է։ Բայց այն ձեւափոխվում է այնտեղ, որտեղ մենք բախվում ենք մեկ այլ մարդու ազատության հետ։ Այդ նույնը վերաբերում է նաեւ համացանցում ազատությանը։ Այնտեղ պետք է թույլատրվի ամեն ինչ, ինչ արգելված չէ օրենքով», - ասել է նախագահը։

Նախագահը նաեւ շեշտել է, որ հասարակությունը պետք է ինքն իրեն պաշտպանի հնարավոր սպառնալիքներից, ինչի կապակցությամբ նա նշել է համացանցում գործունեությունը կարգավորելու անհրաժեշտությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ