News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը որոշել է արգելել ամերիկացիների ուղեւորությունները Հյուսիսային Կորեա։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, այդ քայլը արվել է Հյուսիսային Կորեայում ԱՄՆ քաղաքացիներին սպառնացող կալանավորման ու երկարատեւ ազատազրկման վտանգի հետ կապված աճող մտահոգությամբ։

ԱՄՆ պետաքարտուղար Ռեքս Թիլերսոնը թույլատրել է «հատուկ աշխարհագրական սահմանափակում՝ ԱՄՆ քաղաքացիների կողմից անձնագրերի գործածման համար՝ Հյուսիսային Կորեա կամ դրա տարածքով ուղեւորությունների համար»։

Այդ գործողությունները նշանակում են, որ ԱՄՆ քաղաքացիները չեն կարողանա ԿԺԴՀ մեկնել, քանի որ անձնագրերի գործածումը այդ դեպքում օրենսդրության խախտում կհամարվի։ «Հյուսիսային Կորեա մեկնելու համար ԱՄՆ քաղաքացիները պետք է հատուկ թույլատվությամբ անձնագրեր ստանան»,- նշել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ