News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կատարը պատրաստ է երկխոսության ու փոխըմբռնման երկրի ինքնիշխանության պահպանման դեպքում։ Այս մասին հայտնել է Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պատրաստ ենք երկխոսության ու փոխըմբռնման, երկրի ինքնիշխանության սկզբունքի պահպանման ու բուն ժողովրդի ընտրությունը հարգելու դեպքում։ Մենք համամիտ չենք որոշ երկրների՝ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամների քաղաքականության հետ, բայց չենք միջամտում նրանց ներքին գործերին»,- ասել է Կատարի էմիրը։

Շեյխ Թամիմը համարում է, որ իր երկրի դեմ ծավալվել է աննախադեպ քարոզչական արշավ։ «Նրանք, ովքեր մասնակցում են այդ արշավին, իրենք էլ չեն հավատում ներկայացված փաստերի իրավացիությանը»,- նշել է էմիրը

Կատարի առաջնորդի խոսքով Դոհան «բոլոր հնարավոր ձեւերով պայքարում է ահաբեկչության դեմ ու այդ ուղղությամբ իր ջանքերի համար միջազգային ճանաչում է ստացել»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ