News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Պաղեստինիի պետության նախագահ Մահմոդ Աբբասը Ռամալլա քաղաքում ղեկավարության հետ խորհրդակցությունից հետո դիմել է ժողովրդին ու հայտնել «Իսրայելի հետ բոլոր մակարդակների վրա պայմանագրերը սառեցնելու» մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Աբբասի խոսքով, «այդ որոշումը ուժի մեջ կմնա քանի դեռ Իսրայելի կառավարությունը չչեղարկի Ալ Ակսա մզկիթի ու ընդհանուր պաղեստինյան ժողովրդի դեմ իր ընդունած միջոցառումները»։

«Արեւելյան Երուսաղեմը մեր պետության հավերժ մայրաքաղաքն է, ու դրա նկատմամբ ինքնիշխանությունը պաղեստինյան ժողովրդին է պատկանում, -շեշտել է նա,- Մենք պահպանելու ենք մեր սրբավայրերը ու փորձելու ենք քաղաքն ազատագրել օկուպացիայից»։

Աբբասը հայտնել է, որ պաղեստինյան ղեկավարության խորհրդակցության ժամանակ ընդունվել են միջոցառումներ՝ Արեւելյան Երուսաղեմի բնակիչների տոկունությունը ամրապնդելու ուղղությամբ։ Այդ նպատակներով հատկացվել է 25 մլն դոլար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ