News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն առաջին անգամ կին նախագահ կունենա՝ բարոնուհի Բրենդա Հեյլը, որի նշանակման մասին հայտնել է երկրի վարչապետի գրասենյակը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«ԻՆձ համար մեծ պատիվ ու լուրջ մարտահրավեր է այս պաշտոնում փոխարինել լորդ Նոյբերգերին։ Ես կձգտեմ բազմապատկել նրա նորարական ձեռքբերումները, այդ թվում ավելի սերտ կապեր հարթել Միացյալ Թագավորության մասերից յուրաքանչյուրի հետ։ Դրան կարելի է հասնել արտագնա նիստերի ու հասարակայնության հետ շփումները բարելավելու միջոցով»,- ասվում է 72-ամյա բարոնուհու հայտարարության մեջ։

Լորդ Դեւիդ Նոյբերգերը փետրվարին հայտնել էր, որ ամռանը կլքի իր պաշտոնը ու թոշակի կանցնի։ Հեյլին իր պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 2-ին երդմնակալությունից հետո։ Այդ օրը կերդվեն եւս երեք նոր դատավորներ, այդ թվում մեկ կին՝ Ջիլ Բլեքը, որը նշանակումից հետո կստանա բարոնուհու տիտղոս։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ