News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ԱՄՆ-ի ամենավտանգավոր հակառակորդն է, բայց ոչ ամենաառաջնայինը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը՝ Քոլորադո նահանգի Ասպեն քաղաքում անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Բայց ԱՄՆ-ը հիմա չի կարող իրեն թույլ տալ սպառնալիքները բաժանել առաջնայինի եւ երկրորդականի։ Ակնհայտ է, որ առաջնայնության տեսանկյունից գլխավոր խնդիրը մնում է Հյուսիսային Կորեան»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ սպառնալիք են նաեւ Իրանն ու Չինաստանը։

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է ջանքեր գործադրել, որ բնը չհասնի միջուկային պատերազմի»,-նշել է Դանֆորդը։

Նա ընդգծել է պաշտպանական ծախսերը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ում իրենց դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունները պահպանելու անհրաժեշտությունը։

«Այդուհանդերձ, չի կարելի թուլացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ ոչ ռազմական հարցերում»,-ասել է Դանֆորդը, դրանց շարքում նշելով կիբերսպառնալիքները։

Նրա խոսքով, ինքը պատճառ չունի չվստահելու ԱՄՆ հետախուզական ծառայությունների եզրակացություններին, ըստ որոնց Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների ընթացքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ