News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի շահերը բավական շուտ կբաժանվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը՝ Քոլորադո նահանգի Ասպեն քաղաքում անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Այս ամուսնությունը երկար չի տեւի։ Իրանը տարածաշրջանում մի բան է ուզում, Ռուսաստանը այլ բան։ Այդ տարաձայնությունները հաղթահարելը դժվար է»,-հայտարարել է Դանֆորդը։

Նա չի համաձայնել տեսակետին, թե Իրանն ազդում է Իրաքի քաղաքականության վրա. «Մեր աջակցությունը Բաղդադին թույլ է տալիս նրան ունենալ անվտանգության սեփական աղբյուրները եւ լինել անկախ»,-հավելել է Դանֆորդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ