News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը կոչ է արել դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Նա այս մասին հայտարարել է  գերմանական Welt am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում:

Նա Եվրամիությանը Թուրքիայի հետ բանակցություններում մեծագույն վճռականության կոչ է արել:  «Ավելին՝ ես կողմ եմ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցմանը»,- հայտարարել է նա:

«Եվրամիությունն, ի վերջո, պետք է Թուրքիայի հարցում հստակ դիրքորոշում մշակի: Անդամակցության վերաբերյալ բանակցությունների փոխարեն պետք է հարեւանության հստակ քաղաքականության ձգտել»,- հայտարարել է նա:

Նա ողջունել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելի հայտարարությունը, որը հանդես է եկել ԵՄ-ի համար Թուրքիայի տեղի եւ նրա նկատմամբ վերաբերմունքի գնահատականով:

Նշենք, որ դեռեւս մի քանի շաբաթ առաջ Գաբրիելն իր ավստիացի գործընկերոջը կշտամբել էր պոպուլիզմի համար:

Ձերբակալությունները, այդ թվում՝ իրավապաշտպան Պետեր Շթեյդթների եւ լրագրող Դենիզ Յուջելի (երկուսն էլ Գերմանիայի քաղաքացի են), կամայական էին եւ անչափ վիճահարույց, հայտարարել է նա:

«Իմ կարծիքով՝ Թուրքիան նման արարքներով է՛լ ավելի ուժգին է Եվրոպայից հեռանում»,- հայտարարել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ամենաշատ