News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն ԱՄՆ-ին զգուշացրել է Ռուսաստանի եւ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների միակողմանի խստացման հարցով՝ Վաշինգտոնի գործողություններն անվանելով «ներքաղաքական պատկերացումներով թելադրված»: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի ներկայացուցչի հայտարարությունը, որը կատարվել է ԱՄՆ Կոնգրեսում Ռուսաստանի եւ Իրանի դեմ նոր պատժամիջոցների նախագծի քվեարկության նկատմամբ ընթացակարգային տարաձայնությունների կապակցությամբ:

ԵՀ ներկայացուցիչը նշել է, որ հանձնաժողովը մտահոգված է, որ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող միջոցառումները կարող են անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, այդ թվում՝ նաեւ եվրոպական տնտեսական եւ էներգետիկ շահերի համար:

Lenta-ն նշում է, որ ԵՄ-ն Վաշինգտոնին կոչ է արել իր գործողությունները շարունակել համակարգել «Յոթի խմբի» գործընկերների հետ եւ նախազգուշացնել անկանխատեսելի հետեւանքների մասին: Բրյուսելում ընդգծում են այն բանի կարեւորությունը, որպեսզի «բոլոր հնարավոր նոր միջոցները համակարգվեն միջազգային գործընկերների միջեւ՝ պատժամիջոցների նկատմամբ համախմբվածությունը պահպանելու համար, որը դրված է Մինսկյան համաձայնագրերի լիակատար իրականացման ջանքերի հիմքում»:

Ավելի վաղ Գերմանիան եւ Ավստրիան արդեն հանդես են եկել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագծին մասնակցող եվրոպական ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ ծրագրերի խիստ քննադատությամբ եւ պատասխան միջոցառումներով են սպառնացել:

Հուլիսի 22-ին Միացյալ Նահանգների բարձրագույն օրենսդիր մարմնի կայքում հրապարակվել է օրինագծի տեքստը: Միջոցառումները պետք է վերաբերեն ռուսական տնտեսության նավթագազային եւ բանկային հատվածներին: Փաստաթղթով, մասնավորապես, նախատեսված է հակազդեցություն «Հյուսիսային հոսք-2» նախագծին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ