News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «շատ է հպարտանում» իր փեսա, ավագ խորհրդական Ջարեդ Քուշներով եւ կարծում է, որ նա «հրաշալի աշխատեց»՝ տեսախցիկների առջեւ ելույթ ունենալով Ռուսաստանի հետ իր եւ պետության ղեկավարի հանցավոր համաձայնության թեմայով: Այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Սառա Սանդերսը, գրում է ՏԱՍՍ-ը: 

Սանդերսի խոսքով՝ Քուշները «հանձնաժողովին եւ մյուսներին տեղեկացրեց», որ Մոսկվայի հետ Թրամփին վերագրվող կապերի վերաբերյալ քննությունն «անհեթեթություն է եւ վհուկների որս»:

Ավելի վաղ Քուշները հայտարարել էր, որ ո՛չ ինքը, ո՛չ Թրամփի շրջապատի մյուս ներկայացուցիչները հանցավոր համաձայնության չեն եկել Ռուսաստանի հետ ԱՄՆ նախագահի նախընտրական արշավի ժամանակ: Նախագահի խորհրդականի խոսքով՝ նա շատ թափանցիկ է եղել եւ ներկայացրել է պահանջվող ամբողջ տեղեկատվությունն անցյալ տարվա ընտրությունների վրա Մոսկվայի ազդեցության մասին պնդումների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ