News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ Թուրքիան պետք է բացատրի С-400 ռուսական զենիթային համակարգեր գնելու մտադրությունը: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը, գրում է ՌԻԱ Նովոստին

«Թուրքիան ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցն էր, եւ ցանկացած դաշնակցի հետ մեր հարաբերությունների հիմնարար սկզբունքն այն է, որ մենք սպառազինության համատեղելիություն ենք ցանկանում: Ինչ վերաբերում է С-400-ների գնման մասին լուրերին, ապա Թուրքիան պետք է բացատրի դա»,- ասել է Դեւիսը:

«Տրիումֆ» С-400ը բազմալիք զենիթահրթիռային համալիր է, որը հագեցած է տարբեր հեռահարության մի քանի տեսակի հրթիռներով: Այն մշակվել է 2000-ական թվականներին, սպառազինության կազմում ներառվել՝ 2007 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ