News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ՌԴ–ի հետ C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման գործընթացի մասին։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե չի կարծում, որ ՌԴ–ից գնվող C-400 համակարգերը ԱՄՆ–ի հետ հարաբերություններում լարվածության առիթ կստեղծեն։ «Ամեն երկիր իր պաշտպանության համար փնտրտուքների մեջ է։ Եթե մենք երկար տարիներ չենք կարողանում ԱՄՆ–ի հետ համաձայնության հասնել, եւ սա դրա այլընտրանքն է։  Երկար տարիներ ՆԱՏՕ–ի անդամ Հունաստանը C-300 է օգտագործում եւ ոչ մեկ ձայն չի հանում։ Երբ հերթը հասավ Թուրքիային, ինչո՞ւ սկսեցին անհանգստանալ։  Մենք ՌԴ–ի հետ ստորագրել ենք C-400–ի հետ կապված համաձայնագրեր։ Նաեւ համատեղ արտադրություն ենք իրականացնելու»,–ասել էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ