News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՌԾՈՒ ռազմանավը Պարսից ծոցում մի քանի նախազգուշական կրակոց է արձակել իրանական նավի վրա, որը ամերիկյան նավից 150 յարդ հեռու էր գտնվում։ Այս մասին հայտնել է ABCNews –ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։

Իրանական նավը, որը ենթադրաբար պատկանում էր Իսլամական հեղափոխության պահակների կորպուսին, «մեծ արագությամբ մոտենում էր Thunderbolt USS ամերիկյան նավին՝ անտեսելով նախազգուշացումները»,- ասել է պաշտոնյան։ Նրա խոսքով, նավը սովորական գործողություններ էր կատարում  Պարսից ծոցում, երբ մոտեցել է իրանական նավը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ