News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին խնդիրներով է սպառնացել, եթե Թեհրանը չհետեւի միջազգային հանրության հետ կնքած միջուկային ծրագրի համաձայնագրին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե այդ գործարքին այնպես չհետեւեն, ինչպես պետք է հետեւեն, ապա նրանք մեծ, մեծ խնդիրներ կունենան, սա ես երաշխավորում եմ»,- ասել է Թրամփը՝ Օհայոյում ելույթ ունենալով համախոհների առջեւ:

Նրա խոսքով՝ գործարքը չափազանց ձեռնտու էր, այնպես որ՝ Իրանում կարծես «չէին կարողանում հավատալ» դրան եւ երախտապարտ էին Բարաք Օբամայի նախորդ վարչակազմին, որը նման համաձայնության գնաց: «Նրանք համարձակություն ստացան, սա չի կարող երկար շարունակվել»,- հավելել է Թրամփը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ