News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը ողջունել է Ռուսաստանի, Իրանի եւ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը՝ այդ երկրներին անվանելով «ԱՄՆ-ի ամենավտանգավոր հակառակորդներ», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Չի կարելի անտեսել մեր ազգային անվտանգությանն ուղղված Իրանի, Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի սպառնալիքների բազմազանությունը։ Միջազգային ասպարեզում գործող այդ վտանգավոր երկրները վաղուց են փորձում խաթարել ԱՄՆ-ի ջանքերն ու խախտել գլոբալ կայունությունը։ Կոնգրեսում մեր աշխատանքը նրանց պատասխանատվության ենթարկելն է։ Օրինագիծը, որը մենք հենց նոր ընդունեցինք երկու կուսակցությունների ճնշող մեծամասնության աջակցությամբ, պատմության մեջ պատժամիջոցների ամենամեծ փաթեթներից է»,- ասել է Ռայանը։

Ներկայացուցիչների պալատն ընդունել է նշված 3 երկրների դեմ պատժամիջոցները խստացնելու մասին փաթեթը։ Օրինագիծը պետք է քննարկի նաեւ սենատը։

Օրինագիծը ենթադրում է սահմանափակել նախագահի իրավասությունները պատժամիջոցները չեղարկելու հարցում եւ նման հարցերում վերջին խոսքը տալ կոնգրեսին։ Այն նաեւ օրինական ուժ է հաղորդում պատժամիջոցների օրենքներին, որոնք գործում են նախկին նախագահ Բարաք Օբամայի կատարողական կարգադրությունների հիման վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ