News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Պոմպեոն կարծում է, որ գաղտնի տեղեկության արտահոսքը լրատվամիջոցներ սպառնալիքի ներքո է դնում վարչության աշխատակիցների կյանքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Լրատվամիջոցներում արտահոսքերի պահանջարկը Միացյալ Նահանգների համար մեծ վտանգ է ներկայացնում...Դրա հետեւանքով ԿՀՎ-ի աշխատակիցները զոհվում են։ Ես չեմ ցանկանում ասել նրանց ընտանիքներին՝ այո, այս երիտասարդը կամ աղջիկը մահացավ, քանի որ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը մեր կազմակերպությունից է ստացվել»,-Washington Free Beacon-ին տված հարցազրույցում ասել է Պոմպեոն։

ԿՀՎ ղեկավարը հավաստացրել է, որ նախագահի գործող վարչակազմը կհայտնաբերի արտահոսքերի աղբյուրը։

Ավելի վաղ WikiLeaks պորտալը ԿՀՎ փաստաթղթերի մի քանի փաթեթ է հրապարակել։ Նշվել է, որ այդ հրապարակումը հետախուզական գերատեսչության գաղտնի տեղեկատվության ամենախոշոր արտահոսքն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ