Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությանը մոտ կանգնած Turkiye պարբերականը Թուրքիայում նոր հեղաշրջման փորձի հավանականության մասին է գրել։
Պարբերականը Թուրքիայի անվտանգության կառույցների իր աղբյուրներին վկայակոչելով՝ գրել է, թե զինված ուժերում 2016–ի հեղաշրջման փորձից հետո առաջացած համակարգային թուլությունը բերելու է նոր հեղաշրջման փորձի։
Ըստ պարբերականի՝ 1,5 տարվա ընթացքում Թուրքիայի զինված ուժերում ազգայնական հատվածը կարող է ռազմական հեղաշրջման փորձ իրականացնել։