News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կրեմլը մտադիր չէ գնահատականներ տալ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին օրինագծին քանի դեռ այն չի ընդունվել։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԲԿ»-ն։

«Ամեն դեպքում վերաբերմունքը ձեւավորվելու է մանրակրկիտ վերլուծությունից հետո»,- ասել է Պեսկովը։ Նրա խոսքով հիմա միայն կարելի է ասել, որ դրանք «բավականին տխուր նորություններ են՝ ռուս- ամերիկյան հարաբերությունների ու դրանց զարգացման հեռանկարների տեսակետից», նաեւ միջազգային իրավունքի ու միջազգային առեւտրային հարաբերությունների տեսակետից։

«Եկեք այնուամենայնիվ սպասենք, թե երբ է այդ օրինագիծը օրենք դառնալու»- ասել է Պեսկովը։ Նա նաեւ պարզաբանել է, որ պատասխան քայլերի մասին որոշումը Ռուսաստանի նախագահն է ընդունելու։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ