News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկացի օրենսդիրները համաձայնության են եկել, որի շնորհիվ Սենատը կարող է արդեն այս շաբաթ հավանություն տալ Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի դեմ սահմանվող նոր պատժամիջոցների մասին օրինագծին, որը նախագահ Դոնալդ Թրամփին արգելում է պատժամիջոցներն առանց Կոնգրեսի հավանության չեղարկել, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

«Ուրախ եմ հայտարարելու, որ մենք համաձայնության ենք եկել, որը մեզ թույլ կտա պատժամիջոցների մասին օրենքը նախագահի սեղանին դնել»,- հայտարարել է Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ հանրապետական Բոբ Քորքերը:

Նա հայտնել է, որ Սենատը հավանություն կտա Ռուսաստանի եւ Իրանի դեմ պատժամիջոցներին, որոնց նախապես աջակցել են հունիսի կեսին, ինչպես նաեւ Հյուսիսային կորեայի դեմ պատժամիջոցներին, որոնք առաջարկել է Ներկայացուցիչների պալատը եւ օրինագծի մեջ է ներառվել, որն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի ձայների մեծամասնությամբ:

Մինչ այս որոշ սենատորներ առարկում էին Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ներառմանը, եւ տպավորություն էր ստեղծվում, որ պատժամիջոցների մասին օրինագիծը, որի ընդունումը հետաձգվում է հունիսի կեսից, կկասեցվի մինչեւ սեպտեմբեր:

Եթե Սենատն աջակցի օրինագծին, այն նախագահ Թրամփին կուղարկվի, որը կարող է այն ստորագրել կամ վետո կիրառել: Սակայն սպասվում է, որ այն բավարար աջակցություն կստանա Թրամփի վետոն հաղթահարելու համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ