News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռազման Քադիրովը հայտնել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը ու մեկնել Երուսաղեմ, որպեսզի որպես կամավոր պաշտպանի Ալ Ակսա մզկիթը Տաճարի լեռան վրա Այս մասին նա գրել է Telegram-ում։

«Ես ինքս պատրաստ եմ լիազորություններ ստանձնել ու ծառայել այն կառույցներում, որոնք ապահովում են բոլոր մահմեդականների համար այդ սրբազան վայրի անվտանգությունը»,- նշել է նա։

Նման հայտարարություն է նա արել այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանությունները ապամոնտաժել են մզկիթի տարածքում տեղադրված մետաղորսիչներն ու տեսախցիկները, որոնք իբրեւ խանգարում էին մահմեդականներին այցելել մզկիթ։

Քադիրովը անթույլատրելի է անվանել այն, որ միջազգային ահաբեկչության դեմ դիմակայությունը դառնում է «քաղաքական պայքարի գործիք, որն ուղղված է մահմեդական բնակչության դեմ»։ Ապագայում իսլամական սրբավայրի շուրջ կոնֆլիկտային իրավիճակը բացառելու համար, դրա իրավունքները պետք է փոխանցվեն Հորդանանին, համարում է Քադիրովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ