News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի ոստիկանությունը կրին Երուսաղեմի պատմական կենտրոնում մուսուլմանների ուրբաթօրյա աղոթքի տարիքային սահմանափակումներ է մտցրել եւ մեծացրել է քաղաքում ոստիկանների թիվը՝ վախենալով արաբական անկարգությունների շարունակությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսության Երկրորդ ալիքը:

Իրավապահ մարմինները հայտարարել են, որ տեղեկություններ ունեն «ծայրահեղական տարրերի ծրագրերի մասին՝ հասարակական կարգը բռնի կերպով խախտելու մասին» այն օրը, երբ ավանդաբար Տաճարի լեռան մզկիթներ են ուղղվում պաղեստինցի եւ իսրայելցի տասնյակ հազարավոր հավատացյալ արաբներ:

«Տաճարի լեռ մուտքը կթույլատրվի միայն 50 տարեկան եւ մեծ տղամարդկանց, ինչպես նաեւ կանանց՝ առանց տարիքային սահմանափակման»,- փոխանցել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Իրավապահ մարմինների հազարավոր աշխատակիցներ կծառայեն Երուսաղեմի առավել խնդրահարույց շրջաններում, այդ թվում՝ պատմական կենտրոնում եւ դրա մատույցներում, որոնք որոշ տեղերում երթեւեկության համար փակ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ