News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար  Զիգմար Գաբրիելը Վաշինգտոնին կոչ է արել հրաժարվել Մոսկվայի դեմ միակողմանի միջոցառումներից եւ ՌԴ-ի նկատմամբ քաղաքականությունը «վստահ կերպով ու սերտորեն» համաձայնեցնել ԵՄ-ի հետ։ «ԱՄՆ-ի վարչակազմի հետ մենք արդեն վաղուց լավ հարաբերություններ ենք պահպանում եւ մենք չենք հոգնի համատեղ գործելու կոչ անելուց»,-հայտարարել է նա հուլիսի 27-ին՝ հաջորդ օրը, երբ ԱՄՆ-ի սենատը հաստատեց ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վերամշակված փաթեթը, փոխանցում է DW-ն։

Գաբրիելը նշել է, որ Ռուսաստանի հետ կապված Բրյուսելն ու Վաշինգտոնը ընդհանուր նպատակ ունեն՝ օժանդակել ուկրաինական հակամարտության կարգավորմանը։ «Մենք համակարծիք ենք այն հարցում, որ հանուն դրա Մոսկվայի վրա քաղաքական ճնշում պետք է գործադրել»,-ընդգծել է նա։

Գերմանիայի ԱԳ նախարարը նաեւ նշել է, որ Գերմանիան ու ԵՄ-ն ոչ մի կերպ չեն համակերպվի ամերիկյան պատժամիջոցների՝ եվրոպական ընկերությունների հետ առնչվելուն։ «Պատժամիջոցային քաղաքականությունը համապատասխան, խելամիտ միջոց չէ՝ ազգային արտահանողների եւ հայրենական էներգետիկ ոլորտի շահերի տեսանկյունից»,-ասել է Գաբրիելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ