Նորվեգիայի պետական կենսաթոշակային հիմնադրամը առաջին կիսամյակում մեծացել է ռեկորդային 63 մլրդ դոլարով: Այս մասին հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով կազմակերպության մամուլի ծառայությանը:
Առաջին 2 եռամսյակների արդյունքներով՝ եկամտաբերությունն աճել է 6,5 տոկոսով, նշված է հաղորդագրության մեջ: Հունիսի 30-ին Նավթային հիմնադրամի ծավալը տրիլիոն դոլարից անցել է: Ռեկորդային արդյունքը պայմանավորված է ֆոնդային շուկաներում բարենպաստ իրավիճակով եւ կուտակված միջոցների մեծ ծավալով:
Պետական հիմնադրամի բոլոր միջոցների 65 տոկոսից ավելին ներդրված են արժեթղթերի մեջ, 32 տոկոսը՝ պարտատոմսերի, մնացածը՝ անշարժ գույքի:
2016 թվականի մայիսին Bloomberg-ը հայտնել էր, որ Նորվեգիան առաջին անգամ Նավթային հիմնադրամի միջոցներն օգտագործում է ռեցեսիայի դեմ պայքարելու համար: Անցյալ տարի երկրի տնտեսությանն աջակցելու համար ծրագրվել էր 25 մլրդ ծախսել այն եկամուտներից, որոնք ստացվում են նավթի վաճառքից: