News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Իսպանացի գիտնականներն հայտնաբերել են նոր տեսակի հսկա դինոզավր՝ Soriatitan golmayensis: Այս կենդանու երկարությունը կազմել է 14 մետր, հաղորդում է Daily Mail-ը:

Իսպանիայի Սորիա գավառում պեղումների ժամանակ հայտնաբերվել էին անհայտ մեծ, երկարապոչ խոտակեր կենդանու երեք կողիկները, ատամը, ոտքերը, պոչի մի մասը եւ ազդրը: Իսպանական «Կոնյունտո Պալեոնտոլոգիկո դե Տերյուել-Դինոպոլիս» հիմնադրամի հետազոտությունները ցույց են տվել, որ մնացորդները պատկանում են Soriatitan golmayensis անունը կրող դինոզավրերի առանձին տիպին:

Այս ողնաշարավորն ապրել է 130-138 մլն տարի առաջ: Ատամների հետազոտությունը վկայում է, որ կենդանին մահացել է ծեր ժամանակ:  Դինոզավրի մոտ զարգացած են եղել առջևի ոտքերը, նա ապրել է մերձարևադարձային կլիմայում, որտեղ աճում էին նրա սննդի հիմնական աղբյուր փշատերև ծառեր:

Soriatitan golmayensis-ն այս պահին հայտնի Soriatitan տիպի միակ ներկայացուցիչն է: Գտածոն համապատասխանում է Բրախիսարիդների ընտանիքի հայտնի չորքոտանի բուսակեր և երկարավիզ տիպին, ինչը նրանց հնարավորություն է տվել հասնել բարձր ծառերի տերևներին և սնվել դրանցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news