News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 13-Ին ՀՀ բնապահպանության նախարարության  բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն ու ոստիկանության Թումանյանի բաժնի տեսուչները հեռացան Արդվիից, իրենց հետ տանելով կազմված, համայնքի ղեկավարի ու գյուղի ակտիվիստների կողմից ստորագրված արձանագրությունը։

Համաձայն այդ արձանագրության՝ գյուղացիները վստահեցրել են, որ նախօրեին փոսերը լցնելու ժամանակ տեխնիկա չի օգտագործվել, փորված փոսուղին գյուղացիները նկատել են այս տարի՝ գարնանը, իսկ թե հստակ երբ է փորվել այն, ոչ ոք չգիտի:

Պարզ չէ նաեւ, շուրջ 9 մետր երկարություն 50 սմ լայնություն ու մինչեւ 3 մետր խորություն ունեցող փոսը կոնկրետ երբ է փորվել: Այս հարցերի պատասխանները արդվեցիները ակնկալում են լսել մասնագետներից:

Արձանագրությամբ նաեւ ֆիքսվեց, որ գյուղից մոտ երկու կմ հեռավորության վրա գտնվող Շեկաղբյուրի գագաթային մասում փորված փոսուղու տարածքում տեխնիկայի հետքեր չեն հայտնաբերվել:

Արդվեցիները հույս ունեն, որ իրենց պայքարն արդյունք կտա ու հանքը չի գործարկվի, որովհետեւ հակառակ պարագայում հետեւանքներն անդառնալի կլինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ