News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի իշխանությունները որոշել են խորացնել Ազովի ծովի հատակը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Ղրիմ»–ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը։

Այդ նպատակով Ազովի ծովի ջրային տարածք են ուղարկվել «Մեոտիդա» տեխնիկական նավը եւ «Կապիտան Բելոուսով» սառցահատը։ «Հիմա անհրաժեշտ է այդ նավերը տեղափոխել Ազովի ծով՝ հատակը խորացնելու հրատապ աշխատանքների նպատակով»,– ասել է Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Լավրենյուկը։

Ավելի վաղ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էիւն, որ այդ միջոցառումներն անհրաժեշտ են Մարիուպոլի եւ Բերդյանսկի նավահանգիստներում նավագնացության ծավալներն ընդլայնելու նպատակով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ