News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայում դատախազությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ Ժնեւում տասնյակ հազարավոր եվրո են նետել զուգարանակոնքի մեջ։

BBC-ի փոխանցմամբ՝ 500 եվրո անվանական արժեքով թղթադրամները հայտնաբերվել են Ժնեւում UBS բանկի բաժանմունքի ու հարակից ռեստորանների զուգարաններում։ Թղթադրամները, որոնցից շատերը մկրատով կտրատված էին, մի քանի ամիս առաջ էին գտել, սակայն այդ մասին հիմա է հայտնի դարձել։

Հայտնում են, որ միջադեպից հետո մի քանի հազար շվեյցարական ֆրանկ են ծախսել՝ խողովակները մաքրելու համար։

Թղթադրամների ոչնչացումը Շվեյցարիայում հանցագործություն չի համարվում, բայց տեղի դատախազությունը հաստատել է, որ մտադիր է հետաքննել այդ տարօրինակ միջադեպի հանգամանքները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ