News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ավստրիայում դատարանը տղամարդուն 14 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտել հականացիստական օրենքների խախտման համար։ Նա սոցցանցում գրառում էր հրապարակել՝ կոչ անելով բացել հիտլերյան դարաշրջանի համակենտրոնացման ճամբարներ եւ այնտեղ միգրանտներին սպանել՝ թունավորելու միջոցով։

Տղամարդը գրել էր «Եթե հնարավոր է, նորից բացեք Մաուհաուզենն ու միացրեք գազը»։ Դատարանում նա հայտնել է, որ դա գրել էր ոգելից խմիչքի ազդեցության տակ ու նացիստական քարոզչություն տարածելու մտադրություն չի ունեցել։

Քլագենֆուրթ հարավային քաղաքի դատարանի վճռով նա նաեւ կտուգանվի 1200 եվրոյի չափով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ