News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ապաստան որոնող թուրքերի քանակն այս տարի կտրուկ աճել է, ու աճի միտումը պահպանվում է, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի փախստականների ու միգրացիայի հարցերով դաշնային վարչության տվյալները։

Այս տարվա հունվար- օգոստոս ժամանակահատվածում Գերմանիայում ապաստան հայցող թուրքերի քանակը կազմել է 4408՝ 2016-ի նույն ժամանակաշրջանի 2836-ի դիմաց, այսպիսով աճը կազմել է 55․4 տոկոս։ Գերմանիայի ՆԳՆ-ն հայտնել է, որ չի կարող բացատրել նման կտրուկ աճի պատճառը, քանի որ վիճակագրություն չունի այն մաիսն, թե ինչու են մարդիկ ապաստան հայցում։

Ապրիլին ՆԳՆ-ն հայտնել է, որ 262 թուրք դիվանագետ ու զինվորական ապաստան են հայցել Գերմանիայում՝ Թուրքիայում անցած տարվա հուլիսին տեղի ունեցած պետհեղաշրջման փորձից հետո։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ