News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Չինաստանում սեքս–տիկնիկների վարձույթը 2 օր աշխատելուց հետո փակվել է, հայտնում է South China Morning Post–ը։

«Ծառայությունը մեծ ուշադրություն էր գրավում եւ համացանցում թեժ քննարկումների պատճառ էր դարձել։ Մենք համապատասխան մարմինների կողմից ծանուցում ենք ստացել, կամավոր համագործակցում ենք հետաքննության հետ եւ պատրաստ ենք կրել պատիժը»,– ասված է տիկնիկներն օնլայն պատվիրելու հավելվածը մշակած ընկերության հայտարարության մեջ։

Գովազդը Պեկինի առեւտրի կենտրոններից մեկում տարածող ընկերության աշխատակիցներին ոստիկանությունը հարցաքննել է։ Նրանց պարտավորեցրել են ստորագրել փաստաթուղթ, որով պարտավորվել են ցուցափեղկերից հանել բոլոր այն տիկնիկները, որը ոստիկանությունը գռեհիկ է համարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ