News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Սիրիացի հնագետները առաջիններից էին, ովքեր օգտվեցին երկրի հարավային շրջաններում դեէսկալացիայի գոտիների ստեղծումից, որպեսզի գնահատեն հին հուշարձաններին հասցված վնասը։ Դերաա նահանգի հնությունների ու թանգարանների վարչության տնօրեն Մուհամեդ Նասրուլլայի խոսքով՝ մի խումբ հնագետներ առաջին հերթին հետազոտել են այն վայրերը, որտեղ մինչ պատերազմը պեղումներ էին իրականացվում։ 

«Նրանցից ստացված տեղեկությունները, ավաղ, անմխիթարական են,- նշել է Նասրուլան,- Այն վայրերը, որտեղից թանգարանները ստանում էին արժեքավոր արտեֆակտեր, խճանկարներ, արձաններ, բազմիցս թալանվել են»։ Նրա խոսքով՝ մաքսանենգները բարբարոսաբար են վարվել մշակութային արժեքների հետ ու դրանք գետնի տակից հանել են շինարարական տեխնիկայի միջոցով։ «Դեռ գնահատում ենք իրականացնում, բայց արդեն կարող ենք ասել, որ հնագիտական պեղումների վայրերի օբյեկտների 80 տոկոսը տուժել է այդ հանցավոր գործողություններից»,- շեշտել է գիտնականը։

Մուհամեդ Նասրուլան պատմել է, որ սիրիական կառավարությունը, օգտվելով ՄԱԿ ԱԽ 2347 բանաձեւից, որը վերաբերում է ահաբեկիչների կողմից մշակութային ժառանգության օբյեկտների հափշտակմանը, Ինտերպոլին ուղարկել է տեղեկություններ գողացված արտեֆակտների մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ