News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2050 թ․ Երկրի բնակչությունը կաճի մեկ երրորդով ու կհասնի 10 միլիարդի։ Նման կանխատեսում է արել Ined ժողովրդագրական հետազոտությունների ֆրանսիական ինստիտուտը։ Այսօրվա դրությամբ մոլորակում ապրում է մոտ 7․5 մլրդ մարդ։

Ռեկորդային աճ է սպասվում աֆրիկյան մայրցամաքում, որի բնակչությունը մինչեւ 2050թ․ կկրկնապատկվի ու կքառապատկվի մինչեւ 2100 թ․։ Այսօր Աֆրիկայում ապրում է Երկրի բնակչության մեկ վեցերորդը։ Ու հենց Աֆրիկան է ռեկորդակիր բնակչության աճի ցուցանիշով՝ Նիգերում մեկ կնոջը բաժին է ընկնում 7․3 երեխա, իսկ աշխարհում միջին ցուցանիշ է համարվում 2․5 երեխան։

Աֆրիկյան գրեթե բոլոր երկրներում, որոշ արաբական երկրներում, Աֆղանստանի, Հնդկաստանի ու Պակիստանի որոշ մասերում մեկ կնոջը բաժին է ընկնում միջինը 3-4 երեխա։

Եթե ժամանակակից աշխարհը պատկերացնենք որպես 100 բնակիչ ունեցող գյուղ, ապա «Աշխարհի բնակչություն» հիմնադրամի տվյալներով՝ այնտեղ կապրեին 60 ասիացիներ, 16 աֆրիկացիներ, 10 եվրոպացի, 8 լատինաամերիկացի, 5 հյուսիսամերիկացի ու մեկ մարդ Օկեանիայից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ