News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայում 12-ամյա տղային արգելել են խանութ մտնել, քանի որ նա բարձերից ամրոց էր կառուցել։ Զավեշտալի դեպքը տեղի է ունեցել Օքլանդի խանութներից մեկում։ Քին Հաթչերը ընկերներին զվարճացնելու նպատակով որոշել էր բարձերից ամրոց կառուցել։

Ընդ որում խանութի աշխատակիցներից որեւէ մեկը նրանց դիտողություն չի արել, իսկ խնդիրների մասին ծնողներն ու տղան իմացել են միայն մի քանի օր անց։ Քինը հոր հետ միասին նորից եկել էր նույն խանութը, բայց նրանց չեն թույլատրել ներս մտնել։ Նրանց ցուցադրել են տեսագրությունը ու տեղեկացրել, որ տղային 2 տարի արգելվում է խանութ մտնել՝ նշելով, որ խախտման դեպքում տղան կարող է երեք ամսով կալանավորվել։

Ճիշտ է ՝ որոշ ժամանակ անց խանութի ղեկավարությունը վերանայել է իր որոշումն ու մեղմել է իր դիրքորոշումը՝ հրաժարվելով արգելքից։ Այդուհանդերձ՝ երեխայի ծնողները վրդովված են, որ նրա հետ վարվել են ինչպես հանցագործի կամ գողի հետ։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ