News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են բոլոր միջոցները, որ հին եգիպտացիներն օգտագործել են ծանր քարե կտորները երկրի հարավից հյուսիս բերելու եւ Գիզայի բուրգերը կառուցելու համար, արաբական «Աշ-Շարկ ալ-Աուսատին» տված հարցազրույցում ասել է հայտնի եգիպտացի գիտնական-հնագետ եւ Եգիպտոսի հնությունների նախկին նախարար Զահի Հավասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նախօրեին Daily Mail-ը հոդված է հրապարակել, որում պնդում է, թե գիտնականների խումբը հին պապիրուսի օգնությամբ բացահայտել է շինարարության գաղտնիքը։ Նշվում է, որ պապիրուսում մանրամասն ներկայացված է մեթոդը, թե ինչպես են 4600 տարի առաջ հին եգիպտացիները ծանր գրանիտե եւ կրաքարե բլոկները ավելի քան 800 տեղափոխել։ Նշվում է, որ տեղափոխման համար հատուկ ջրանցքներ են օգտագործել։

Հավասի խոսքով, այդ բացահայտման մեջ որեւէ նոր բան չկա։ «Տեղափոխումն իրականացվում էր Ասուանի քարհանքներում կառուցված հատուկ նավահանգստից, փայտե նավակներով Նեղոսով, ապա ջրանցքներով հասել են շինարարության վայր»,- նշել է Հավասը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ